Աշխարհում հասարակական կածիքի անցկացված նոր հարցման համաձայն, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և իր վարչակարգի քաղաքականության վերաբերյալ առավել դրական կարծիք ունեն եվրոպական պետությունների բնակիչները, սակայն Օբամայի և իր վարած քաղաքականության նկատմամբ կարծիքը բարձր չէ մահմեդական պետությունների բնակիչների շրջանում:
Ամերիկյան «Փյու հետազոտական կենտրոնը» անցկացրել 21 պետությունների բնակիչների հարցում, որի արդյունքում պարզվել է, որ Միացյալ Նահանգների նկատմամբ տրամադրվածությունն այժմ ավելի դրական է, քան այն եղել է 2008 թվականին, երբ նախագահ Օբաման նոր էր ստանձնել իր պաշտոնը:
Հետազոտական կենտրոնի համաձայն, Ամերիկայի պատկերի ընկալման ամենամեծ բարելավումը գրանցվել է եվրոպացիների շրջանում, սակայն «ռազմավարական նշանակություն ունեցող» մահմեդական մի շարք պետություն նման բարելավում չի գրանցվել:
Հետազոտության արդյունքների համաձայն, եվրոպացիների մեծ մասին նախագահ Օբաման և իր վարած քաղաքականությունը վստահություն է ներշնչում, ինչը արդյունքում եվրոպական պետություններում բնակվող հարցման մասնակիցների հիմնական մասը սատարում է նախագահական պաշտոնում վերընտրվելու Օբամայի ջանքերը:
Հետազոտությամբ նման պատկեր է հայտնաբերվել նաև Ճապոնիայում և Բրազիլիայում, սակայն Եգիպտոսում, Թուրքիայում, Թունիսում և Հորդանանում նախագահ Օբամային վստահելու մասին հայտնել է հարցման մասնակիցների 30 տոկոսից պակաս մասը, իսկ Լիբանանում, Եգիպտոսում և Հորդանանում հարցման մասնակիցները հիմնականում դեմ են արտահայտվել նախագահի պաշտոնում Բարաք Օբամայի վերընտրվելուն:
Նախագահ Օբամայի գործունեության գնահատականը Եվրոպայում և հիմնականում մահմեդական պետությունների մեծամասնությունում այնուամենայնիվ զգալիորեն բարձր է եղել ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշի գործունեության գնահատականից: