Սուդանի արտգործնախարարը չորեքշաբթի օրը մեղադրել է Իսրայելին մարդկային զոհերի բերած օդային հարձակում իրականացնելու մեջ:
Պորտ Սուդան օդանավակայանի մոտակայքում երեքշաբթի օրն իրականացված օդային հարձակման արդյունքում ոչնչացվել է մեկ մեքենա, ինչի պատճառով զոհվել է երկու մարդ:
Հարձակման պատճառով զոհված անձանց ինքնությունը չի բացահայտվել, իսկ Իսրայելը որևէ պատասխան չի տվել Սուդանի արտգործնախարարի կողմից ներկայացված մեղադրանքներին:
Նման դեպք տեղի է ունեցել 2009 թվականի հունվարին, երբ Սուդանի առափնյա տարածքում անհայտ մի ռազմաօդանավ ոչնչացրել էր զենքի անօրինական վաճառք իրականացնողների շարասյուն:
Ամերիկյան «Թայմ» ամսագրի համաձայն, այս հարձակումն իրականացվել էր Իսրայելի կողմից` դեպի Գազա ուղևորվող զենքի հոսքը դադարեցնելուն ուղղված պայքարի շրջանակներում: Իսրայելի իշխանություններն այս հարձակման վերաբերյալ որևէ հրապարակային հայտարարությամբ հանդես չէին եկել: