Հրանտ Դինք հիմնադրամի կողմից իրականացված ուսումնասիրության համաձայն, Թուրքիայի լրատվամիջոցներում ատելություն սերմանող հրապարակումների հիմնական զոհերը հրեաներն ու հայերն են:
Ուսումնասիրության արդյունքների համաձայն, հրեական և հայկական համայնքները դարձել են ատելություն սերմանող հրապարակումների թիրախը ուսումնասիրված նյութերի 25 տոկոսի դեպքում, որոնց հետևել են քրիստոնյա այլ համայնքներ՝ 18 տոկոս ցուցանիշով:
Ուսումնասիրության ընթացքում, ըստ «Հուրիեթ» պարբերականի, օգտագործվել են 2012 թվականի վերջին հինգ ամիսների ընթացքում թուրքական լրատվամիջոցներում տեղ գտած այն հրապարակումները, որոնք պարունակել են ազգային կամ կրոնական հիմքերով խտրականություն սերմանող կամ ռասիստական արտահայտություններ, ինչպես նաև միասեռականների և սեռական հողի վրա ատելություն սերմանող նյութեր:
Հրանտ Դինք հիմնարդամի կողմից անցկացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Թուրքիայի լրատվամիջոցներում տեղ գտած ատելություն սերմանող խոսքի դեպքերի թիրախը եղել են ոչ միայն կրոնական կամ ազգային խմբերը, այլև համասեռականները՝ 63 տոկոս դեպքերում, տրանսսեքսուալները՝ 32 տոկոս դեպքերում, և կանայք՝ 5 տոկոս դեպքերում:
Հետազոտության համաձայն, Ստամբուլը Թուրքիայի այն մարզն է, որտեղ ամենաշատն են գրանցվել ատելություն սերմանող խոսքի դեպքերը: