Մատչելի հղումներ

Փոթորիկ՝ ԱՄՆ-ի մայրաքաղաքում


storm
storm

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում ու նրան հարակից նահանգներում անցած գիշեր սկսվեցին ուժգին փոթորիկներ, որոնց արդյունքում 1.5 միլիոն տուն եղանակային չափազանց շոգ եւ օդում խոնավության բարձր տոկոսի պայմաններում զրկվեց էլեկտրասնուցումից։

Ուրբաթ գիշերը սկսված քամիներն արմատախիլ են արել բազմաթիվ ծառեր, տարել մեծաթիվ տների տանիքներ։ Վաշինգտոնի եւ հարեւան Վիրջինիա ու Մերիլենդ նահանգների քաղաքների փողոցները ծածկվել էին ջարդված ճյուղերով։

Վիրջինիայի հյուսիսային հատվածում առնվազն երկու մարդ է զոհվել ընկած ծառերի պատճառով։

Քամու արագությունը հասել էր ժամում 13Օ կիլոմետրի, որից առաջ գրանցվել էր ռեկորդային՝ 4Օ աստիճան տաքություն։ Փոթորկից անմիջապես հետո ջերմաստիճանն իջավ 23-ի։
Ջերմաստիճանն այստեղ նորից բարձրանում է եւ օրվա ընթացքում կհասնի 4Օ-ի։

XS
SM
MD
LG