Ռուսաստանը տիեզերք է արձակել Պրոգրես մակնիշի բեռնատար տիեզերանավ, ուղղություն վերցնելով դեպի Տիեզերական միջազգային կայան։ Նախորդ նման թռիչքը խափանվել էր օգոստոս ամսին։
Պրոգրես-ը օդ է բարձրացել Ղազախստանի Բայկոնուրի տիեզերական թռիչքուղուց, որն իր հետ կայան է տարել սննդամթերք, ջուր ու հագուստ՝ կայանում գտնվող տիեզերագնացների համար։ Տիեզերակայանը նաեւ կստանա մի նոր արբանյակ, որը նախատեսված է կայծակների ուսումնասիրության համար։
Տիեզերական կայանից հինգշաբթի օրն անջատվել էր ռուսական բեռնատար մեկ այլ տիեզերանավ իր առաքելությունը 6 ամիս կատարելուց հետո։ Այն կայան էր հասցրել ավելի քան երկու տոննա անհրաժեշտ պիտույքներ, ինչպպես նաեւ գիտական սարքավորումներ։