Հարավային Սուդանի ղեկավարները հետաձգել են կենտրոնական իշխանությունների հետ հարավի անջատման շուրջ բանակցությունները` պատճառաբանելով, որ երկրի նախագահը դավադրություն է կազմակերպում, որի նպատակը մինչեւ հուլիս ամսին անկախություն հռչակելը, իրենց ձերբակալելն է:
Հարավային Սուդանի կառավարող կուսակցության պաշտոնատար անձինք ասում են, թե ունեն նախագահ Օմար ալ-Բաշիրի դավադրության ծրագրի մանրամասնությունների մասին փաստեր:
Նրանց խոսքերով, Հյուսիսի կառավարող կուսակցությունը հարավային հատվածներում հիմնում, մարզում ու զինում է մարտական խմբերի, ինչի նպատակն այստեղ անկայունություն հաստատելն է եւ մինչեւ հուլիս ամսին անկախություն հռչակելը` հարավի կառավարության տապալումը:
Այս բողոքով հարավի ղեկավարները դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
Անցած մի քանի շաբաթներին հարավային Սուդանում հաճախ են տեղի ունենում բախումներ: Անցած շաբաթ օրն իրականացված հարձակման արդյունքում սպանվել էր 23 ապստամբ:
Հարավային Սուդանում հունվար ամսին անցկացված հանրաքվեի ժամանակ ժողովրդի ճնշող մեծամասնությունը քվեարկել էր անկախության օգտին, ինչը նախատեսում է հուլիսի 9-ն Սուդանից հարավային հատվածի անկախության հռչակում: