Հարավային Կորեայի դատարանի կողմից կայացված որոշման համաձայն, բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող «Apple» և «Samsung» ընկերությունները խախտել են շարժական սարքերի միմյանց արտոնագրերը:
Սեուլի դատարանի կողմից ուրբաթ օրը կայացված որոշման համաձայն, «Apple»-ը խախտել է «Samsung» ընկերության անլար կապին վերաբերող երկու արտոնագիրը, իսկ «Samsung»-ը խախտել է «Apple»-ի դիզայնի արտոնագրերից մեկը:
Դատարանը որոշման համաձայն, երկու կողմերը չնչին վնաս են հասցրել միմյանց և սահմանափակ արգելք է դրել Հարավային Կորեայում ընկերություններից յուրաքանչյուրի արտադրանքի վաճառքի վրա:
Որոշման մեջ մասնավորապես նշվել է, որ աշխարհում շարժական հեռախոսների ներկայիս ամենամեծ արտադրող «Samsung»-ը չի պատճենել «Apple»-ի կողմից արտադրվող՝ մեծ պահանջարկ վայելող «iPhone» սարքի դիզայնը:
Դատական այս գործը տեխնոլոգիական երկու գերհսկա ընկերությունների միջև գլոբալ մակարդակով շարունակվող իրավական պայքարի մասերից մեկն է, որի արդյունքները միլիարդավոր դոլարներ կազմող հետևանքներ կունենան երկու ընկերությունների համար: Բացի այդ, դատական այս գործը հիմք է ստեղծում ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի դատարաններից մեկում ընթացող նման գործով կայացվելիք դատավճռի համար:
Ինչպես և հարավկորեական դատարանում անցկացված դատավարության ընթացքում, «Apple»-ի գլխավոր գրասենյակի մոտակայքում գտնվող Կալիֆորնիայի դատարանի կողմից ուսումնասիրվող գործում «Apple»-ը պնդում է, որ «Samsung»-ը պատճենել է «iPhone» և «iPad» իր սարքերի դիզայնը՝ օգտագործելով այն «Galaxy» անվանումը կրող սեփական սարքերը մշակելիս: «Apple»-ի կարծիքով, այս հանգամանքը արտոնագրի խախտում է, որի համար ընկերությունը պահանջում է 2,5 միլիարդ դոլար կազմող փոխհատուցում:
«Samsung»-ի կողմից ներկայացված փաստարկների համաձայն սակայն կան ապացույցներ, որ 2006 թվականին, «Apple»-ի կողմից 2007 թվականին «iPhone»-ը շուկա հանելուց մի քանի ամիս առաջ, իր կողմից արդեն իսկ տարվում էին երկու ընկերությունների կողմից այժմ օգտագործվող՝ կլող անկյուններ ունեցող ուղղանկյուն տեսքով սմարթֆոն մշակելու աշխատանքներ: