ԱՄՆ-ի ԱԱԳ-ի պայմանագրային նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենը ԶԼՄ-ներին փոխանցել է մոտ 200 հազար փաստաթուղթ:
Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի ԱԱԳ-ի տնօրեն, գեներալ Քեյթ Ալեքսանդերը Բալթիմոր քաղաքում արտաքին քաղաքական հարաբերությունների ոլորտում գործող կազմակերպություններից մեկում անցկացված հանդիպման ժամանակ: Հանդիպումն անցկացվել էր այս տարվա հոկտեմբերի վերջին, սակայն ԱՄՆ-ի ԱԱԳ-ի միայն հիմա է հրապարակել գեներալ Ալեքսանդերի ելույթի արձանագրությունը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկում ԱՄՆ-ի իշխանությունները Սնոուդենի կողմից հրապարակված տեղեկությունների ԶԼՄ-ներում հրապարակումը կանխարգելելու ուղղությամբ, գեներալ Ալեքսանդերն ասել է, որ նման հնարավորությունը բացակայում է:
«Ես կցանկանայի, որ նման եղանակ լիներ: Սնոուդենը լրագրողներին փոխանցել է 50-ից 200 հազար փաստաթուղթ, և դրանք կշարունակեն հայտնվել այս կամ այնտեղ», - ասել է ԱՄՆ-ի ԱԱԳ-ի տնօրենը՝ հավելելով, որ փաստաթղթերը հրապարկվում են այնպես, որպեսզի հնարավորինս մեծ վնաս հասցվի Միացյալ Նահանգներին:
Մեծ Բրիտանիայի իշխանություններն իրենց հերթին հաղորդել են, որ Սնոուդենի կողմից հրապարակված փաստաթղթերի թվում կա ԱՄՆ-ի ԱԱԳ-ի հետ էլեկտրոնային հետախուզության գործում համագործակցող «Կառավարական կապի կենտրոն» հետախուզական կազմակերպության առնվազն 58 հազար փաստաթուղթ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն այս տարվա օգոստոս ամսին ԱՄՆ-ի ԱԱԳ-ի պայմանագրային նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենին ապաստան է տրամադրել՝ մեկ տարի ժամկետով: