Մատչելի հղումներ

Շարապովան որակազրկվելու՞ է


Աշխարհի ամենահայտնի դեմքերից մեկը, թենիսի թագուհի, աշխարհի ամենաբարձր վճարվող մարզուհի Մարիա Շարապովան` այդ չքնաղ գեղեցկուհին, ընդունել է, որ ձախողել է դեղամիջոցների ստուգման քննությունը:

Աշխարհի ամենաբարձր վճարվող մարզուհի Մարիա Շարապովան հայտարարել է, որ ձախողել է դեղամիջոցների ստուգման քննությունը:

«Ես մեծ սխալ եմ արել», - ասել է Շարապովան:

Ստուգման ժամանակ պարզվել է, որ նա ընդունել է սրտի հիվանդությունների դեմ կիրառվող մելդոնիում կոչվող դեղամիջոցը։ Սակայն որոշ հետազոտություններ պարզել են, որ այս դեղամիջոցը կիրառվում է նաեւ որպես դոպինգ, ինչն այս տարի արգելվել էր Համաշխարհային հակադոպինգային գործակալության կողմից։

«Ես օրինական կերպով եմ կիրառել այդ դեղամիջոցը վերջին 10 տարիներին: Մելդոնիումը դաձել է արգելված դեղամիջոց, ինչի մասին ես տեղյակ չեմ եղել», - նշել է Շարապովան:

Շարապովան սակայն ընդունել է, որ էլեկտրոնային նամակ է ստացել թենիսի ոլորտի պաշտոնյաներից արգելված դեղամիջոցների վերաբերյալ.

«Ես չէի նայել այդ ցանկին», - ասել է նա

Թենիսի լավագույն մարզուհիներից մեկը՝ 28-ամյա Շարապովան 17 տարեկանում հաղթել է Ուիմբլդոնի մրցաշարը, 18-ում՝ աշխարհի թիվ մեկ թենիսիստուհին է դարձել և հինգ բարձրագույն տիտղոսների է արժանացել իր մարզական նվաճումներում:

Սակայն նա աչքի է ընկնում նաեւ մարզադաշտից դուրս։: Ձեռներեց կին, որը ահռելի գումարներ է վաստակում՝ հանդես գալով որպես «Նայքի», «Էյվոն», «Թիֆանի» և «Պորշը» ընկերությունների նորաձևության մոդել։,

Այս լուրը ցնցել է թենիսի աշխարհը: Նախկին առաջատար Ջենիֆեր Կապրիատին հեգնում է. «Ես չեմ ունեցել բարձր վճարվող բժիշկների թիմ, որը ինձ համար ուղիներ կփնտրեր՝ խարդախելու նպատակով....», - գրել է Կապրիատին:

Մինչդեռ Մարտինա Նավրատիլովան այլ մոտեցում ունի. «Հուսով եմ, այս ամենը կհստակեցվի, ինձ թվում է սա սխալմունք է», - ասել է Նավրատիլովան:

Շարապովան այժմ սպասում է Թենիսի միջազգային դաշնության հաջորդ քայլերին, հրապարակայնորեն խնդրելով, չարգելափակել ելույթ ունենալու իր իրավունքը և իրեն տալ մեկ այլ հնարավորություն իր մարզաձևում:

XS
SM
MD
LG