Մատչելի հղումներ

Բ.Սանդերս՝ "Մենք ապրում ենք պատմությանը հայտնի ամենահարուստ երկրում..."


Quinnipiac University poll, Sanders leads in Iowa
Quinnipiac University poll, Sanders leads in Iowa

Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու դառնալու հինգ մրցակիցներ հաջորդ երեքշաբթի հանդիպում են միմյանց Լաս Վեգաս քաղաքում իրենց առաջին բանավեճում: Հիլարի Քլինթոնը շարունակում է առաջատար լինել հարցումներում, սակայն նրան կրնկակոխ հետապնդում է Վերմոնտից ընտրված սենատոր Բըրնի Սանդերսը:

Հիլարի Քլինթոնը շարժման տարերքում է, հետամտելով Նյու Համփշիրում նոր ձայներ ստանալ ու անսպասելի զգացմունքային ելույթով հանդես գալով հրազենի վերահսկողության հարցի շուրջ. "Սպանված երեխաների այնքան շատ ծնողներ են կրել ահավոր կսկիծով սգո վիշտը, որ մենք պետք է լսենք նրանց աղաղակող ձայնը", - ասել է Քլինթոնը:

Սակայն Քլինթոնի ընտրարշավի հարցումների ցուցանիշները իջել են պետքարտուղար լինելու շրջանում անձնական էլեկտրոնային նամականի օգտագործելու պատճառով. “Ընդունում եմ, դա սխալ էր, ցավում եմ դրա համար, և փորձում եմ լինել հնարավորինս պատասխանատու ու թափանցիկ», - ասել է նախկին պետքարտուղարը:

Ամրապնդելու համար իր վարկանիշը՝ Քլինթոնը հայտնվել է հայտնի երեկոյան կատակերգային շոուներից մեկում.

«Մարդիկ միայն Թրամփից են ցանկանում խոսել», - ասում է դերասանուհին` դիմելով բարում կանգնած աշխատողին, որը շրջվելուց հետո պարզվում է, Քլինթոնն է:

«Թրամփից՞. Դա նա չէ՞, որ բոլորին թուլամորթ է համարում», - պատասխանում է Քլինթոնը շոուի ընթացքում:

Մինչդեռ Քլինթոնի հիմնական մրցակից սենատոր Բըրնի Սանդերսը շարունակում է կրճատել իրենց միջև եղած ձայների տարբերությունը.

«Մենք ապրում են պատմությանը հայտնի ամենահարուստ երկրում, բայց ամերիկացիների մեծ մասը չի կարող օգտվել դրանից, քանի որ այդ ամենը հասնում է միայն վերին մեկ տոկոսին», - ասում Սանդերսը:

Փոխնախագահ Ջո Բայդենը դեռ չի կողմնորոշվել մասնակցության շուրջ, սակայն շատերն են պատրաստակամություն հայտնել զորավիգ կանգնել նրան՝ առաջադրվելու դեպքում: Բայդենը չի մասնակցելու դեմոկրատական թեկնածուների բանավեճին, սակայն շուտով ստիպված կլինի վերջնականապես կողմնորոշվել, մասնակցում է ընտրարշավին, թե՞՝ ոչ:

XS
SM
MD
LG