Մատչելի հղումներ

Ռուսական օդանավն անհետացել է Ինդոնեզիայի մայրաքաղաքի մոտակայքում


Ինդոնեզիայի իշխանությունների համաձայն, երկրի մայրաքաղաք Ջակարտայի մոտակայքում անհետացել է առնվազն 44 ուղևոր տեղափոխող Ռուսական մի օդանավ:

Երկրի փրկարարական ծառայությունների համաձայն, «Սուխոյ Սուպերջեթ 100» օդանավը անհետացել է ռադարների էկրաններից չորեքշաբթի օրը Ջակարտայի հարավային արվարձաններում անցկացվող ցուցադրական թռիչքի ընթացքում:

Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարության խոսնակի համաձայն, միջին հեռավորության թռիչքների համար նախատեսված օդանավը, որը կարող է տեղափոխել 100 ուղևոր, անհետացել է ցուցադրական երկրորդ թռիչքի ժամանակ Ջակարտայից դեպի հարավ գտնվող լեռնոտ տեղանքում:

Երկրի մեկ այլ պաշտոնյայի համաձայն, ինքնաթիռի հետ կապն ընդհատվել է այն բանից հետո, երբ թռիչքի բարձրությունը 3 հազար մետրից կտրուկ նվազել է մինչև 1800 մետր:

Ռուսաստանում արտադրվող այս նոր ինքնաթիռը վերջերս ցուցադրական թռիչքներ է կատարել Կենտրոնական և Հարավային Ասիայի երկրներում, ներառյալ Ղազախստանը, Պակիստանն ու Բիրման: 2008 թվականին շահագործման հանձնվելուց հետո «Սուպերջեթ 100»-ն ընդհանուր առմամբ կատարել է 6,5 հազար ժամի թռիչք:

«Սուպերջեթ 100» մակնիշի օդանավերն շահագործվում են Ռուսաստանի ամենախոշոր՝ «Աերոֆլոտ» և հայկական «Արմավիա» ավիաընկերությունների կողմից:

XS
SM
MD
LG