Ռուսաստանի և Ճապոնիայի բարձրաստիճան դիվանագետները Մոսկվայում երկուշաբթի օրը երկու պետությունների միջև արդեն երկար ժամանակ շարունակվող տարածքային վեճի քննարկմանը նվիրված բանակցություններ են անցկացրել:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Իգոլ Մորգուլովի և Ճապոնիայի իր գործընկեր Սինգուկե Սիգույամայի միջև կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է աշխարհագրական տարաձայնությունը, որը թույլ չի տվել իրենց երկրներին խաղաղության պայմանագիր կնքել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո:
Տարաձայնությունը ներառում է Խաղաղ օվկիանոսում գտնվող չորս փոքր կղզիները, որոնց նկատմամբ պահանջներ են ներկայացվում երկու պետությունների կողմից: Այս կղզիները, որոնք Ռուսաստանը գրավել էր 1945-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին, Ճապոնիայում անվանում են Հյուսիսային տարածքներ, իսկ Ռուսաստանում՝ Կուրիլյան կղզիներ:
Կղզիների հետ կապված չլուծված հարցի պատճառով Մոկսվային և Տոկիոյի միջև արդեն մի քանի տասնամյակ չի դադարում լարվածությունը:
Մոսկվայում երկուշաբթի օրն անցկացվող բանակցությունները հետևում են Ռուսաստանի մայրաքաղաքում այս տարվա ապրիլին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեյի միջև անցկացված բանակցություններին:
Այս բանակցությունների ընթացքում երկու պետությունների ղեկավարները համաձայնել էին այն կարծիքին, թե «ոչ նորմալ» է, երբ երկու պետությունների միջև պատերազմի ավարտին հետևած մի քանի տասնամյակի ընթացքում դեռևս չի ստորագրվել խաղաղության պայմանագիր: