Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը հավանության է արժանացրել դավաճանության մասին վիճահարույց օրինագիծը, որով նախատեսվում է քրեականացնել օտարերկրյա հասարակական կազմակերպություններին «վնասակար տեղեկությունների» տրամադրումը:
Դաշնության խորհուրդը օրինագիծը հավանության արժանացնելու մասին որոշումը կայացրել է չորեքշաբթի օրը: Սպասվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կստորագրի այս օրինագիծը՝ օրենքի ուժ հաղորդելով վերջինիս:
Ներկայիս օրենքում պետական դավաճանությունը սահմանվում է որպես Ռուսաստանի արտաքին անվտանգությանը վնաս հասցնելու նպատակով օտարերկրյա պետության օգտին լրտեսական գործունեության իրականացում կամ այլ օժանդակության տրամադրում: Նոր օրինագծով նախատեսվում է ընդլայնել այս սահմանումը՝ ներառելով Ռուսաստանի «սահմանադրական կարգի, ինքնիշխանության, տարածքային և պետական ամբողջականության դեմ» ուղղված քայլերը: Նոր օրինագիծը վերաբերում է նաև միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև օտարերկրյա պետություններին:
Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ նոր օրենքը անվտանգությունն ամրապնդելու նպատակ է հետապնդում:
Դավաճանության մասին օրինագիծն անցյալ շաբաթ ձայների գերակշռող մեծամասնությամբ ընդունվել է Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Պետական Դումայի կողմից:
Միջազգային իրավապաշտպան «Human Rights Watch» կազմակերպությունը, ինչպես նաև Եվրամիության արտաքին գործերի գծով հանձնակատար Քեթրին Էշթոնը մտահոգություն են արտահայտել օրենքի կիրառման հնարավոր չարաշահումների կապակցությամբ:
Դավաճանության օրենքն ընդունելուց առաջ Ռուսաստանում այս տարի արդեն իսկ ընդունվել են զրպարտությունը քրեականացնող, կառավարության գործունեությունը քննադատող համացանցային կայքերի, ինչպես նաև օտարերկրյա ֆինանսական աջակցությամբ գործող հասարակական կազմակերպությունների գործունեությունը խիստ սահմանափակող մի շարք օրենքներ: