Ռուսաստանի իշխանություններն ազատ և արդար են գնահատել Բելառուսում կիրակի օրն անցկացված խորհրդարանական ընտրությունները՝ չնայած Արևմուտքի պետությունների կողմից ընտրությունների անցկացման խիստ քննադատության:
Ռուսաստանի արտգործնախարարությունը երեքշաբթի օրը տարածել է հաղորդագրություն, որտեղ Մոսկվան վստահություն է հայտնել, որ Բելառուսի քաղաքացիները երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների ընթացքում հնարավորություն են ունեցել կատարել «խելամիտ ընտրություն»՝ իրենց ձայնը տալով նախընտրած թեկնածուին: Հաղորդագրությունը որպես քաղաքական դրդապատճառներ ունեցող է գնահատել Արևմուտքի կողմից խորհրդարանական ընտրությունների քննադատությունը:
ԵԱՀԿ-ն երկուշաբթի օրը հրապարակված հաղորդագրությունում նշել է, որ ընտրությունների ընթացքում գրանցվել է չեզոքության, անկողմնակալության և ձայների հաշվառման պատշաճ գործընթացների բացակայություն: Կազմակերպության համաձայն, ընտրություններում որևէ զգալի դեր խաղալու ներուժ ունեցող քաղաքական գործիչները դեռևս գտնվում են բանտարկության մեջ կամ չէին կարող գրանցվել որպես թեկնածու՝ նախկինում նրանց ներկայացված քրեական մեղադրանքների պատճառով:
ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդն ասել է, որ Բելառուսում անցկացված ընտրությունները չէին համապատասխանում ազատ և արդար ընտրությունների անցկացման միջազգային չափանիշներին:
Բելառուսում անցկացված խորհրդարանային ընտրություններում գերիշխող դիրք են զբաղեցրել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին սատարող կուսակցությունները: Խորհրդարանական ընտրություններում մասնակցությունը բոյկոտել են երկրի ընդդիմադիր հիմնական կուսակցությունները:
Բելառուսի ընտրական հանձնաժողովի պաշտոնյաները երկուշաբթի օրը հայտնել են հաղթանակ տարած 109 թեկնածուի մասին, որոնցից ոչ մեկը ընդդիմադիր կուսակցություն չի ներկայացնում:
Երկրի ընդդիմադիր կուսակցություններն ընտրություններում մասնակցելուց հրաժարվելու մասին որոշում էին կայացրել՝ բողոքելով ընտրակեղծիքների, ինչպես նաև քաղբանտարկյալներին ազատ չարձակելու դեմ:
Երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որն արդեն 18 տարի զբաղեցնում է Բելառուսի նախագահի պաշտոնը, արձագանքելով ընդդիմության բոյկոտին, «վախկոտ» է անվանել ընդդիմության ներկայացուցիչներին՝ պնդելով, որ նրանք «որևէ ասելիք չունեն ժողովրդին»:
Անկախ դիտորդների ու ընդդիմության ներկայացուցիչների համաձայն, ընտրողների մասնակցությունը խորհրդարանային ընտրություններում գերազանցել է 74 տոկոսը, սակայն նման ցուցանիշները ուռճացված են և արդյունք են այսպես կոչված «վաղ ընտրությունների գործընթացի», որի ընթացքում և իրականացվել է ընտրախախտումների հիմնական մասը:
Երկրում ԵԱՀԿ-ի դիտորդների խմբի ղեկավար Մաթեո Մեքաչիի համաձայն, «վաղ ընտրությունների գործընթացին» ընտրողների մասնակցությունը չափազանց բարձր էր: Դիտորդների խմբի ղեկավարը «յուրահատուկ» է անվանել վաղ ընտրությունների անցկացման գործընթացը: