Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 7-ին Սոչիում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ անցկացված բանակցությունների ժամանակ ասել է, որ Թուրքիան Ռուսաստանի հիմնական գործընկերն է:
Թուրքիայի վարչապետ Էրդողանը, «Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, այցելել է Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Էրդողանի հետ միասին բացման արարողությանը ներկա են եղել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզն ու սպորտի նախարար Աքիֆ Չաղաթայ Քիլիչը:
Սոչի կատարած այցի ընթացքում, ըստ պարբերականի, Էրդողանը բարձր է գնահատել միջազգային մարզական այս միջոցառման համար կառուցված մարզական համալիրները, որոնք կառուցվել են Թուրքիայի շինարարական ընկերությունների կողմից՝ հավելելով, որ այս ընկերությունները կարող են նույն դերակատարությունն ունենալ Ռուսաստանում 2018 թվականին կայանալիք ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու գործում:
Ռուսաստանի նախագահը, ըստ պարբերականի, իր հերթին նշել է, որ Թուրքիան «մերձավոր հարևան Ռուսաստանի» հիմնական գործընկերն է:
«Մեր բոլոր փորձագետները գոհունակություն են արտահայտել Թուրքիայի շինարարական ընկերությունների կողմից կատարված աշխատանքով: Շինարարական ընկերություններն աշխատանքը կատարել են՝ դրսևորելով մասնագիտական բարձր հմտություն», - Թուրքիայի վարչապետի հետ հանդիպման ընթացքում ասել է Ռուսաստանի նախագահ Պուտինը: