Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում երկուշաբթի օրը հանդիպում է ունեցել Սիրիայի փոխվարչապետ Քադրի Ջամիլի հետ: Հանդիպումն անցկացվել է Սիրիայում չդադարող քաղաքացիական հակամարտությունն ավարտի հասցնելուն ուղղված ջանքերի շրջանակներում:
Հանդիպման ընթացքում Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, թե Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմը հնարավոր չէ լուծել ռազմական միջամտությամբ՝ հավելելով, որ Ռուսաստանը չափազանց մտահոգված է այդ երկրում ստեղծված իրավիճակով:
«Սիրիայում հակամարտությանը չկա ռազմական լուծում», - շեշտել է արտգործնախարար Լավրովը:
Սիրիայի փոխվարչապետ Ջամիլի հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է նաև, թե Կրեմլը վստահ է, որ անհրաժեշտ է փոխանակել մտքեր և կարծիքներ այն միջոցների շուրջ, որոնք հնարավորություն կտան դադարեցնելու Սիրիայում շարունակվող արյունահեղությունը:
Լավրովը, բացի այդ, կոչ է արել Սիրիայի կառավարությանն ու ընդդիմությանը աշխատել միասին՝ երկրից «ահաբեկիչներին և ծայրահեղականներին» վտարելու ուղղությամբ:
Մոսկվայի և Դամասկոսի միջև դաշնակցային հարաբերություններ են ձևավորվել դեռևս Խորհրդային Միության ժամանակաշրջանից, և Ռուսաստանը համարվում է արդեն ավելի քան 100 հազար զոհի պատճառը դարձած հակամարտության լուծման «անկյունաքարը»:
Ռուսաստանը նախկինում երեք անգամ հրաժարվել է հավանության արժանացնել իր դաշնակից Սիրիայի դեմ ուղղված ՄԱԿ-ի պատժամիջոցները՝ պնդելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործառույթների մեջ չի մտնում աջակցել որևէ կառավարության վտարման:
Մոսկվան, բացի այդ, առաջացրել է Արևմուտքի զայրույթը՝ Դամասկոսին սպառազինության շարունակվող վաճառքի պատճառով: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սակայն համոզվածություն է հայտնել, որ իր պետության կողմից Սիրիային վաճառված որևէ զինատեսակ չի կարող օգտագործվել քաղաքացիական հակամարտության ընթացքում՝ պնդելով, որ այդ իսկ պատճառով Մոսկվան չի խախտում միջազգային որևէ օրենք: