Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Սեիջի Մաեհարան երեքշաբթի օրն ասել է, որ Ռուսաստանում Ճապոնիայի դեսպանին «ժամանակավորապես» հետ են կանչել Տոկիո` դեպի վիճահարույց կղզիներից մեկը Ռուսաստանի նախագահ Մեդվեդևի կողմից իրականացված այցի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու նպատակով:
Չնայած երկու երկրների միջև հարաբերությունների ակնհայտ սրմանը` Ճապոնիայի կառավարության խոսնակը երեքշաբթի օրն ասել է, որ այդ տարաձայնությունը չի խոչընդոտելու երկրների ղեկավարների միջև այս ամիս ավելի ուշ կայանալիք հանդիպումը:
Նախատեսվում է, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Ճապոնիայի վարչապետ Նաոտո Քանի միջև հանդիպումը կկայանա է Ճապոնիայում նոյեմբերի 13-ից 14-ն անցկացվող Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն գագաթաժողովի շրջանակներում:
Ռուսաստանի նախագահը երկուշաբթի օրն այցելել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Խորհրդային Միության կողմից Ճապոնիայից գրավված չորս կղզիներից մեկը: Ճապոնիան երբեք չի ճանաչել այդ կղզիների պատկանելիությունը Ռուսաստանին, և այս խնդիրը խոչընդոտում է, որ երկու պետությունները պաշտոնապես հայտարարեն պատերազմի ավարտի մասին: