Մատչելի հղումներ

Լավրովը Իրանի պատժամիջոցների մասին


Առաջիկայում կհրապարակվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր բանաձևը Իրանի վերաբերյալ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից առաջիկայում հրապարակվելու է մի բանաձև, որը նոր պատժամիջոցներ է սահմանելու Իրանի նկատմամբ, այդ երկրի կողմից միջուկային ծրագրեր իրականացնելու պատճառով:

Ելույթ ունենալով Չինաստանում` Լավրովը նշել է նաև, որ բանաձևում արտացոլվել են Ռուսաստանի, Չինաստանի և Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ մի շարք պետությունների առաջարկություններ:

Ի դեպ, Իրանին այժմ սպառնում է միջազգային պատժամիջոցների 4-րդ շրջափուլը: Իրանում ուրանի հարստացման դեմ ուղղված այս նախաձեռնություններին ի պատասխան, պաշտոնական Թեհրանը շարունակում է պնդել, թե իր կողմից իրականացվող միջուկային ծրագրերը բացառապես խաղաղ բնույթի են:

Շաբաթվա սկզբին Իրանի արտգործնախարար Մանուչեր Մոթթաքին զգուշացրել էր, որ հնարավոր նոր պատժամիջոցները կարող են վտանգել այս պահին Թուրքիայի և Բրազիլիայի հետ քննարկվող նախագիծը, ըստ որի, Իրանում հարստացված ուրանը փոխանակվելու էր միջուկային վառելիքի հետ:

XS
SM
MD
LG