Երեքշաբթի օրը երեք զինյալ հարձակում են կատարել Չեչնիայյի խորհրդարանի վրա` վերցնելով պատանդներ և սպանելով առնվազն երեք մարդ:
Ռուսաստանի պաշտոնատար անձանց փոխանցմամբ, անվտանգության ուժերի կողմից Գրոզնիում գտնվող շենքի վերահսկողությունը վերականգնելու նպատակով իրականացված 20 րոպե տևած գործողությունների արդյունքում բոլոր հարձակվողները սպանվել են:
Հարձակման ժամանակ զինյալները սպանել են երկու ոստիկան և խորհրդարանի աշխատողներից մեկին: Վնասվածքներ է ստացել 17 մարդ:
Վերջին տարիներին Ռուսաստանը երկու պատերազմ է վարել Չեչնիայում: Հիմնական մարտական գործողություններն ավարտվել են, սակայն գրեթե ամեն օր տեղի են ունենում հարձակումներ պետական մարմինների դեմ: