Մատչելի հղումներ

Ռուսաստանում ձերբակալվեն են Վոլգոգրադում պայթյուններ իրականացրած ահաբեկիչների հանցակիցները


Ռուսաստանի իշխանությունների համաձայն, Վոլգոգրադում պայթյուններն իրականացրել են Դաղստանում գործող «Բույնակսկի ահաբեկչական խումբ» անվանում կրող խմբավորման անդամները

Ռուսաստանի ոստիկանությունը նույնականացրել է երկրի հարավային Վոլգոգրադ քաղաքում անցյալ ամիս բազմաթիվ զոհերի պատճառը դարձած ահաբեկչական հարձակումներն իրականացրած ինքնասպաններին և ձերբակալել երկու կասկածյալի՝ վերջիններիս օժանդակություն ցուցաբերելու մեղադրանքներով:

Ռուսաստանի իշխանությունների համաձայն, Վոլգոգրադում պայթյուններն իրականացրել են Դաղստանում գործող «Բույնակսկի ահաբեկչական խումբ» անվանում կրող խմբավորման անդամներ Ասկեր Սամեդովն ու Սուլեյման Մագոմեդովը:

Երկրի ոստիկանության տվյալներով, Դաղստանում ձերբակալվել են Մագոմեդնաբի և Թագիր Բատիրով եղբայրները, որոնք մեղադրվում են ինքնասպաններին օգնություն տրամադրելու մեջ:

Իսլամիստ զինյալների «Վալայաթ Դաղստան» խմբի կողմից այս ամիս ավելի վաղ համացանցում հրապարակված տեսանյութում, ըստ հաղորդագրությունների, պատկերված են եղել Վոլգոգրադում հարձակում իրականացրած ահաբեկիչները, որոնք կրում էին պայթուցիկ սարքերը՝ հարձակումն իրականացնելուց առաջ:

Անցյալ տարվա դեկտեմբերին Վոլգոգրադում իրականացված ահաբեկչական երկու հարձակումների հետևանքով զոհվել է 34 մարդ:
XS
SM
MD
LG