Մատչելի հղումներ

Մոսկվան պատրաստ է բանակցել Սիրիայի հարցով ընդունված բանաձեւի շուրջ


Մոսկվան պատրաստ է բանակցել Սիրիայի հարցով ընդունված բանաձեւի շուրջ
Մոսկվան պատրաստ է բանակցել Սիրիայի հարցով ընդունված բանաձեւի շուրջ


Ռուսաստանը հայտրարում է, որ Սիրիայի հարցով ներակայացված եվրա-արաբական բանաձեւը, որն անժմ շրջանառվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, անընդունելի է, սակայն ՝՝Մոսկվան պատրաստ է բանակցել դրա շուրջ՛՛։

ՄԱԿ-ում Ռուսասատանի դեսպան Վիտալի Չուրկինն ասել է, թե տեքստում անտեսված է իր խոսքերով ասած ՝՝այն կարմիր գիծը՛՛, որը նշում է իրականացվելիք գործողությունների ու ծրագրերի սահմանները, այդ թվում զենքերի առեւտրի վրա դրված բեռնարգելքը։

Բանաձեւը պաշտպանում է իշխանությունը նախագահ Ասսադից նրա տեղակալին հանձնելու մասին Արաբական լիգայի ներկայացրած ծրագիրը, որի նպատակը մինչեւ ընտրություններն ազգային միասնության կառավարություն հիմնելն է։

Իսկ այս ընթացքում բռնությունները Սիրիայում սաստկանում են։ Վերջին մի քանի օրերի ընթացքում սպանվածների թիվը հասել է 7Օ-ի։

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորիա Նյուլանդն ասել է, թե ցանկալի չէ հրապարակային քննարկումներ սկսել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի շուրջ, այլ ավելի հարմար է բանակցություններ անցկացնել ՄԱԿ-ի շրջանակներում՝ այն ավելի ընդունելի տեսքի բերելու համար։

Արաբական լիգայի գլխավոր քարտուղար, Քաթարի վարչապետ Նաբիլ ԷլԱրաբին Անվտանգության խորհրդի 15 անդամ պետություններին է ներկայացնելու Սիրիայում Լիգիայի մեկամսյա դիտորդական առաքելության զեկույցը։

XS
SM
MD
LG