Տասնյակ հազարավոր մարդիկ Մոսկվայում եւ Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներում շաբաթ օրը մասնակցում էին երթերի ու հանրահավաքների՝ բողոքելով խորհրդարանական ընտրություններում տեղ գտած խախտումների դեմ։
Ոստիկանության հաղորդրման համաձայն, մայրաքաղաքի Բոլոտնայա հրապարակում բողոքի ցույցի մասնակցել է 2Օ հազար մարդ։ Սակայն ցույցերի կազմակերպիչների խոսքերով, մասնակիցների թիվը հասել է 5Օ հազարի։
Ցույցերը վերահսկվել են ուղղաթիռների եւ անվտանգության ծառայությունների զրահապատ մեքենաների միջոցով եւ ոստիկանական հատուկ ուժերի մասնակցությամբ։ Բախումների ու անկարգությունների մասին հաղորդագրություններ չկան։
Վլադիվոստոկ քաղաքում անցկացված ցույցի մասնակիցները կրել են պաստառներ, որոնց վրա գրված են եղել ՝՝Առնետները պիտի հեռանան՛՛ բառերը։
Սանկտ Պետերբուրգում բողոքի ցույցի մասնակիցների թիվը եղել է 7 հազար, Խաբարովսկում՝ ձերբակալվել 3Օ մասնակից:
Հիշեցնենք, որ վարչապետ Վլադիմիր Պուտինի կուսակցությունն ընտրությունների արդյունքում նկատելիորեն կրճատեց իր տեղերը Պետդումայում։ Ընդդիմադիր կուսակցություններն ու դիտորդները պնդում են, որ եղել են մեծ խախտումներ հօգուտ Միացյալ Ռուսաստան կուսակցության։