ԱՄՆ-ի հանրապետական հնարավոր թեկնածու Միթ Ռոմնին երկուշաբթի օրը այցով ժամանում է Լեհաստան՝ եզրափակելով միջազգային իր շրջագայությունը:
Լեհաստան կատարվող երկօրյա այցի ընթացքում Ռոմնին հանդիպումներ կունենա երկրի վարչապետ Դոնալդ Թասքի և նախկին նախագահ Լեհ Վալեսայի հետ:
Միջազգային իր շրջագայության ընթացքում Միթ Ռոմին արդեն կատարել է այցեր Մեծ Բրիտանիա և Իսրայել:
ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության հնարավոր թեկնածու, Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Ռոմնին Լեհաստան ուղևորվելուց առաջ երկուշաբթի օրը ֆինանսական միջոցներ հավաքելու նպատակ հետապնդող միջոցառում է անցկացրել Երուսաղեմում և հանդիպումներ ունեցել խոշոր նվիրատուների հետ: Սպասվում է, որ այս միջոցառումների ընթացքում Ռոմնիի ընտրարշավը կստանա ավելի քան մեկ միլիոն դոլար կազմող գումար:
«Քինգ Դեյվիդ» հյուրանոցում հավաքված մոտ 40 նվիրատուների հետ անցկացված հանդիպման ընթացքում Միթ Ռոմնին նշել է Երուսաղեմի հետ ունեցած իր հոգևոր կապի մասին: Նա խոսել է նաև Իսրայելի տնտեսության մասին՝ առանձնացնելով այս երկրի, Հորդանան գետի արևմտյան ափի և Գազայի գոտու տնտեսությունների արդյունավետության միջև առկա հսկա տարբերությունները:
Այս հանդիպումից մեկ օր առաջ Ռոմնին իր ելույթներից մեկի ժամանակ ասել էր, թե Երուսաղեմը պետք է դառնա Իսրայելի մայրաքաղաքը՝ առաջացնելով պաղեստինցիների զայրույթը, քանի որ վերջիններս ցանկանում են, որ Արևելյան Երուսաղեմը դառնա իրենց ապագա պետության մայրաքաղաքը: