Մատչելի հղումներ

Բախումներ Ստամբուլում՝ ոստիկանության և ցուցարարների միջև


Թուրքիայի ոստիկանության ուժերը հինգշաբթի օրը արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե գնդակներ են կիրառել՝ փորձելով դադարեցնել հազարավոր ցուցարարների երթը, որոնք, չնայած մայիսի 1-ին ցույցեր անցկացնելու արգելքին, դուրս են եկել քաղաքի փողոցներ

Թուրքիայի ոստիկանության ուժերը հինգշաբթի օրը արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե գնդակներ են կիրառել՝ փորձելով դադարեցնել հազարավոր ցուցարարների երթը, որոնք, չնայած մայիսի 1-ին ցույցեր անցկացնելու արգելքին, դուրս են եկել քաղաքի փողոցներ՝ հասնելով Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակը:

Վկայակոչելով անվտանգության ապահովման հետ կապված մտավախությունները՝ Թուրքիայի իշխանությունները դադարեցրել են Ստամբուլի հասարակական տրանսպորտի համակարգի որոշ հատվածների աշխատնաքը և փողոց են դուրս բերել ոստիկանության հատուկ ուժերի հազարավոր ծառայողներ՝ արգելափակելով մուտքը դեպի Թաքսիմ հրապարակ, որտեղ սովորաբար հավաքներ են անցկացնում արհմիությունները, և որտեղ անցյալ ամառ անցկացվել են մի քանի շաբաթ տևած բողոքի ցույցերը:

Ստամբուլի քաղաքապետարանի համաձայն, անվտանգության խիստ միջոցներն ընդունվել են այն պատճառով, որ ստացվել էր տեղեկություններ, որոնց համաձայն «ահաբեկչական կազմակերպությունները և դրանց մասնաճյուղերը» ծրագրում են բռնություններ իրականացնել քաղաքում՝ խռովություններ հրահրելու նպատակով:

Թուրքիայի այլ քաղաքներում հինգշաբթի օրն իրավիճակը հանդարտ էր՝ չնայած երկրի մայրաքաղաք Անկարայում պահպանվում էր ոստիկանության բազմաթիվ ծառայողների ներկայությունը:
XS
SM
MD
LG