Թուրք հայտնի դաշնակահար Ֆազիլ Սեյը հինգշաբթի օրը կանգնել է դատարանի առջև՝ ապրիլ ամսին «Twitter» կայքում իր կողմից հրապարակված հաղորդագրություններում «իսլամը վիրավորելու և կրոնական ատելություն հրահրելու» մեղադրանքներով:
Սեյը Ստամբուլում հինգշաբթի օրը մեկնարկած դատավարության ընթացքում պաշտպանվելու է իրեն ներկայացված մեղադրանքներից, որոնց հիմքում ընկած են մահմեդականների մասին «Twitter»-ում հրապարակված մի քանի կատակ:
Մեղավոր ճանաչվելու դեպքում ճանաչված դաշնակահարը կարող է դատապարտվել 18 ամսվա ազատազրկման:
Ֆազիլ Սեյը ժամանակին եղել է Եվրոպական Միության մշակութային դեսպանը: Դաշնակահարը ելույթներ է ունեցել ճանաչված մի քանի նվագախմբի, ներառյալ Նյու Յորքի ֆիլհարմոնիկ և Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբերի հետ:
Թուրքիայում ճանաչված դաշնակահարի դեմ գործ հարուցելը ավելացրել է մտահոգություններն այն մասին, որ երկրում ուժեղանում է վերահսկողությունը խոսքի ազատության նկատմամբ:
Դատավարության դեմ իրենց բողոքն արտահայտելու համար դատարանի շենքի մոտ հավաքվել է առնվազն 100 ցուցարար: