Ռուսաստանի «Ռոսնեֆտ» նավթային ընկերությունը և Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը՝ «ՍՈԿԱՐ»-ը, երեքշաբթի օրը համագործակցության մասին համաձայնագիր են կնքել:
«Ռոսնեֆտ»-ի պաշտոնական հայտարարության համաձայն, համաձայնագիրը ստորագրվել է ընկերության նախագահ և խորհրդի ղեկավար Իգոր Սեչինի և «ՍՈԿԱՐ»-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևի միջև՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներկայությամբ:
«Կողմերը ձեռք են բերել տարբեր պետություններում, այս թվում՝ Ռուսաստանում և Ադրբեջանում, նավթի և գազի որոնման և արդյունահանման նախագծերի իրականացման ոլորտում համաձայնություն: Այդ նպատակով կողմերը կստեղծեն համատեղ ձեռնարկություն, որը կգործի հավասար հիմունքներով: Բացի այդ, «Ռոսնեֆտ»-ն ու «ՍՈԿԱՐ»-ը համաձայնություն են ձեռք բերել ածխաջրածինների և նավթի արտադրանքի շուկայահանման և վաճառքի ոլորտում համագործակցության, ինչպես նաև ենթակառուցվածքային մի շարք օբյեկտների, այդ թվում՝ խողովակաշարերի և տերմինալների, համատեղ օգտագործման մասին», - ասված է «Ռոսնեֆտ»-ի հաղորդագրության մեջ:
«Այսօր ստորագրված համաձայնագիրը մեր պետությունների միջև նավթի և գազի ոլորտում համագործակցության նոր փուլ է նշանավորում», - ասել է Ադրբեջանի նախագահը համաձայնագրի ստորագրության արարողությունից հետո՝ համոզվածություն հայտնելով, որ երկու պետությունների միջև այս ոլորտում համագործակցությունը հաջողությամբ կպսակվի:
«Ռոսնեֆտ» և «ՍՈԿԱՐ» ընկերությունների նախագահները որպես էներգետիկայի ոլորտում ռուս-ադրբեջանական միջպետական համագործակցության խոշոր ընդլայնմանն ուղղված նոր լուրջ քայլ են գնահատել համաձայնագրի ստորագրությունը:
Համաձայնագիրը, ըստ «Ռոսնեֆտ»-ի, թույլ կտա երկու ընկերություններին ընդլայնել գործունեության աշխարհագրությունը, մուտք գործել նոր շուկաներ և դեպի նոր ռեսուրսներ, ինչպես նաև առավել օպտիմալ դարձնել նավթի և նավթամթերքների առաքումները՝ արդեն իսկ գոյություն ունեցող ենթակառուցվածքի օգտագործման հաշվին: