Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը դիմել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատին՝ Ուկրաինայում ռուսալեզու բնակչության պաշտպանության համար այս երկիր ներխուժման նպատակով Ռուսաստանի զինված ուժերի օգտագործման իրեն տված իրավունքը հետ կանչելու խնդրանքով:
Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախագահ Պուտինն այս քայլին է դիմել «Ուկրաինայի արևելյան շրջաններում իրավիճակի բարելավման և կարգավորման նպատակով, ինչպես նաև այս հարցի շուրջ եռակողմ բանակցությունները մեկնարկելու կապակցությամբ»:
Ռուսաստանի Դաշնությունների խորհրդի ներկայացուցիչների համաձայն, նախագահ Պուտինի դիմումը քննարկվելու է այս չորեքշաբթի:
Արժեթղթերի շուկան անմիջապես արձագանքել է Պուտինի կողմից Ուկրաինա ներխուժում կատարելու իրավունքի հետկանչի դիմում ներկայացնելու մասին լուրերին: Մոսկվային ֆոնդային բորսայում վաճառվող ռուսաստանյան ընկերությունների արժեթղթերի «RTS» ցուցիչը երեքշաբթի օրը գրանցել է ավելի քան մեկ տոկոսի աճ:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ավելի վաղ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում ողջունել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի կողմից առաջարկված խաղաղ կարգավորման ծրագիրը:
Նախագահ Օբաման հորդորել է Ռուսաստանի նախագահին և Ուկրաինայում գործող ռուսաստանամետ անջատողականներին ձեռնարկել հստակ քայլեր խաղաղ կարգավորման ծրագիրը կյանքի կոչելու ուղղությամբ՝ Ուկրաինայի կառավարության հետ սերտ համագործակցությամբ:
Նախագահ Օբաման, ԱՄՆ-ի Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, շեշտել է, որ խոսքերն անհրաժեշտ է սատարել հստակ գործողություններով, և որ Միացյալ Նահանգները պատրաստ է, համապատասխան իրավիճակ ստեղծվելու դեպքում, ընդունել լրացուցիչ պատժամիջոցներ՝ իր դաշնակիցների և գործընկերների հետ համատեղ: