Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջան կատարվող աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Երկու պետությունների նախագահները քննարկել են Ռուսաստանի և Ադրբեջանի համագործակցության հրատապ հարցերը: Հատուկ ուշադրություն է դարձվել մարդասիրական ոլորտում իրականացվող համագործակցությանը», - ասված է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության կողմից հրապարակված հանդիպման մեջ:
Հաղորդագրության համաձայն, ռուս-ադրբեջանական բանակցություններն ավելի ուշ շարունակվել են երկու պետությունների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ:
«Քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, վառելիքաէներգետիկ ոլորտում համագործակցության զարգացման խնդիրները: Բանակցությունների ընթացքում կայացել է նաև մտքերի փոխանակում միջազգային և տարածաշրջանային օրակարգի հիմնական խնդիրների շուրջ», - ասված է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ: