Մատչելի հղումներ

Ռուսաստանամետ անջատողականները Լուգանսկում գրոհել են մարզպետարանի շենքը


Տեղի ոստիկանության ուժերը որևէ դիմադրություն չէին ցուցաբերել մարզպետարանի գրոհի մասնակիցներին

Ուկրաինայի արևելյան Լուգանսկ քաղաքում երեքշաբթի օրը ավելի քան 3 հազար ռուսաստանամետ անջատողական գրոհել է մարզպետարանի շենքը:

Ականատեսների համաձայն, Լուգանսկ քաղաքում մարզպետարանի գրոհը մեկնարկել էին մետաղյա ձողերով զինված մոտ 20 երիտասարդ, իսկ գրոհի մնացած մասնակիցները սպասում էին դրսում՝ շենք մուտք գործելու հնարավորության:

«Ռույթերս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ տեղի ոստիկանության ուժերը որևէ դիմադրություն չէին ցուցաբերել մարզպետարանի գրոհի մասնակիցներին:

Ռուսաստանամետ զինյալները երեք շաբաթ առաջ էին վերահսկողություն հաստատել 465 հազար բնակիչ ունեցող Լուգանսկում գտնվող Ուկրաինայի անվտանգության ծառայության մասնաշենքի նկատմամբ:
XS
SM
MD
LG