Մատչելի հղումներ

Երրորդ “Մեծ երեքշաբթիի” արդյունքներով Թրամփը ու Քլինթոնը առաջատար են


APTOPIX GOP 2016 Trump
APTOPIX GOP 2016 Trump

Հանրապետական Դոնալդ Թրամփը եւ դեմոկրատ Հիլարի Քլինթոնը ընդհանուր հաշվով հաղթողներն են` երեքշաբթի օրն անցկացված ԱՄՆ-ի նախագահի նախնական ընտրությունների այս փուլում:

Օհայոյի նահանգապետ Քասիքը, իր նահանգում հաղթելուց հետո հույսեր է փայփայում։: Իսկ Դոնալդ Թրամփի հաղթանակը Ֆլորիդայում ավարտին հասցրեց նրա մրցակից Մարկո Ռուբիոյի ընտրարշավը. “Զարմանահրաշ երեկո էր, հոյակապ երեկո”, - ասել է Թրամփը:

Հանրապետականների առաջատար Դոնալդ Թրամփի համար Ֆլորիդայում, Հյուսիսային Քարոլինայում եւ Իլինոյսում երեկոն նորից հաղթական էր։: “Մենք կրկին հաղթում ենք, այս երկիրը կրկին հաղթում է”, - ասել է Թրամփը:

Ուշադրության կենտրոնում հայտնված միլիարդատիրոջ կողմից Ֆլորիդայում տարած երկնիշ թվերով հաղթանակը ընտրապայքարից դուրս մղեց սենատոր Մարկո Ռուբիոյին, որն ավարտելով իր մրցապայքարը, նախազգուշացրեց. “Ամերիկան վառ պահպանողական շարժման կարիք ունի, սակայն որը պետք է հիմնված լինի սկզբունքների եւ գաղափարների, ոչ թե` վախի, կամ բարկության, կամ էլ` մարդկանց հիասթափվածության վրա”, - ասել է Ռուբիոն:

Երեկոն հիանալի էր նաեւ Օհայոյի նահանգապետ Ջոն Քասիքի համար, որը հավաքած ձայների թվով իր նահանգում առաջինն էր, ինչը պահպանեց հանրապետական ընտրապայքարում մնալու նրա իրավունքը:

Այսպիսով, հանրապետականների մրցապայքարում այժմ մասնակցում է երեք թեկնածու` ներառյալ Թեքսասից ընտրված սենատոր Թեդ Քրուզը. “Դուք ուզու՞մ եք ունենալ ձեր արժեքներին համապատասխան թեկնածու, թե մեկին, որըտասնամյակներ շարունակ հակադրվում է ձեր արժեքներին”, - հրապարակային հարց ուղղեց Քրուզը` ակնարկելով Թրամփին:

Դեմոկրատական ընտրապայքարում մեծ հաղթանակները Ֆլորիդայում, Հյուսիսային Քարոլինայում եւ Օհայոյում դեմոկրատական առաջատար Հիլարի Քլինթոնին օգնեցին ավելի մեծաթիվ ձայներ հավաքել, քան` նրա հիմնական ախոյան սենատոր Բերնի Սանդերսը. “Եթե մենք հասնենք նրան, որ միմյանց կվերաբերվենք հարգանքով, բարությամբ եւ անգամ սիրով` պարծենկոտության ու կուրահավատության փոխարեն, եթե մենք միմյանց բարձրացնենք, այլ ոչ թե տապալենք, ամեն ինչի կարող ենք հասնել”, - ասել է Քլինթոնը:

Այսպիսով, այս նախնական ընտրությունների արդյունքում Սանդերսի հետ ընկնելու հետեւանքով, Քլինթոնը մեծ քայլ կատարեց առաջիկա նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու նշանակվելու ճանապարհին։

XS
SM
MD
LG