Հռոմի Ֆրանցիսկոս պապն նոր տարվա առաջին օրն անցկացված օրհնանքի արարողության ժամանակ կոչ է արել մարդկությանը լինել առավել հանդուրժողական և միասնական:
77-ամյա Հռոմի պապը հանդես է եկել չորեքշաբթի օրը Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր մարդկանց առջև: Իր ամանորյա ուղերձում Հռոմի պապը հորդորել է մարդկանց դառնալ «եղբայրների համայնք» և ընդունել միմյանց բազմազանությունը:
Ֆրանցիսկոս պապը հորդորել է դադարեցնել բռնությունները և հույս է հայտնել, որ «եղբայրության երգը» կքանդի այն պատերը, որոնք թույլ չեն տալիս թշնամիներին հասկանալու, որ իրենք եղբայրներ են:
«Ժամանա՛կն է կանգ առնել: Ես նույնպես կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք լքենք դեպի բռնություններ տանող ճանապարհն ու խաղաղություն որոնենք: Քույրեր և եղբայրներ, ես որպես իմ խոսքեր կարտասանեմ այս մարդու խոսքերը. «Ի՞նչ է պատահել մարդկանց սրտերին: Ինչ էլ տեղի չունենա մարդկության սրտում, ժամանակն է կանգ առնելու»:
Կաթոլիկ եկեղեցին հունվարի 1-ը նվիրում է աշխարհում խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերին: