Հայաստանի զինված ուժերի սպա, լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության տասներորդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ-ի կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Դեյվիդ Սիլիլիննն ու Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենք Փալոունը դատապարտել են Ադրբեջանի կառավարության կողմից լեյտենանտ Գուգեն Մարգարյանի սպանությունն իրականացրած Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու, պարգևատրելու և վերջինիս արարքը գովաբանելու փաստը:
ԱՄՆ-ի կոնգրեսականները, ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության, միացել էին «Ֆեյսբուք», «Թվիթեր» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերում ԱՄՆ-ի և Կանադայի Հայկական երիտասարդական դաշինքի առաջնորդությամբ մեկնարկած՝ Սաֆարովի կողմից Մարգարյանի կացնահարմամբ իրականացված սպանության մասին իրազեկության բարձրացմանն ուղղված արշավին:
Այսպես, «Թվիթեր» սոցիալական կայքոում ստեղծված՝ Սաֆարովի կողմից Գուրգեն Մարգարյանի սպանության գործով արդարություն պահանջող էջը կրում է «#Justice4Margaryan», թարգմանաբար՝ «Արդարություն՝ հանուն Մարգարյանի» անվանումը:
«Թվիթեր»-ի իր էջում հրապարակված հաղորդագրության մեջ կոնգրեսական Ադամ Շիֆը գրել է. «Ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովին երբեք չպետք է ներում շնորհվեր Հայաստանի բանակի սպայի գազանաբար սպանության համար: Սարսափելի է: #Justice4Margaryan»:
ԱՄՆ-ի կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինը «Թվիթեր»-ի իր էջում գրել է, որ «Լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության 10-րդ տարելիցի օրը մենք հարգում ենք նրա հիշատակը և կրկին պարտավորություն ենք սատարել #Justice4Margaryan-ը»:
Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենք Փալոունի կողմից «Թվիթեր»-ում հրապարակված հաղորդագրությունը համահունչ է իր գործընկերներ Շիֆի և Սիսիլինի հաղորդագրություններին:
«Ադրբեջանցի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից իրականացված սպանությունից 10 տարի անց մենք շարունակում ենք պահանջել #Justice4Margaryan-ը: Սաֆարովը պետք է պատասխանատվության ենթարկի իր հանցագործության համար», - «Թվիթեր»-ի իր էջում գրել է կոնգրեսական Փալոունը:
Հիշեցնենք, որ Հունգարիայում Հայաստանի զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին սպանելու համար ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը 2012 թվականի օգոստոսի 31-ին ուղարկվել էր Ադրբեջան, որտեղ, հակառակ նախկինում տրված երաշխավորությունների, անմիջապես ներվել և ազատ էր արձակվել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից:
Լեյտենանտ Սաֆարովը ցմահ բանտարկության էր դատապարտվել 2006 թվականին Բուդապեշտի քաղաքային դատարանի կողմից՝ 2004 թվականին Հայաստանի զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության համար: Սաֆարովն ու Մարգարյանը 2004 թվականին գտնվել են Հունգարիայում՝ ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված դասընթացներին մասնակցելու նպատակով:
Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին տեղեկանալուց անմիջապես հետո Միացյալ Նահանգներն իր մտահոգությունը հայտնել էր Ադրբեջանի կառավարությանը: ԱՄՆ-ի արտգործնախարարությունը և Սպիտակ տունը, բացի այդ, հայտարարություններ էին տարածել, որոնցում խորը մտահոգություն էին արտահայտել Սաֆարովին արտահանձնելու և ներում շնորհելու փաստի կապակցությամբ: