Մատչելի հղումներ

Ուսուցիչները սպանությունների թիրախ են դարձել Պակիստանում


Ուսուցիչները սպանությունների թիրախ են դարձել Պակիստանում
Ուսուցիչները սպանությունների թիրախ են դարձել Պակիստանում

Մարդու իրավունքների ոլորտում գործող առաջատար կազմակերպություններից մեկը հանդես է եկել նախազգուշացմամբ, ըստ որի Պակիստանի հարավային Բելուջիստան նահանգում աշխատող ուսուցիչները սպանությունների թիրախ են դարձել :

«Human Rights Watch» կազմակերպության համաձայն, Բելուջիստանում 2008 թվականի հունվարից մինչև 2010 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում սպանվել է կրթության ոլորտի առնվազն 22 աշխատող:

Կազմակերպությունը նշում է, որ անջատողականներն ու զինյալները սպառնալիքներ են ուղղել ուսուցիչների հասցեին` Պակիստանի պատմությունը և պետականության մասին դասավանդելու համար:

«Human Rights Watch»-ի համաձայն, սպառնալիքների պատճառով 2009 թվականին պետական դպրոցները գործել են ընդամենը 120 օր, ինչը 100 օրով պակաս է Պակիստանի մնացած նահանգների դպրոցներից:

40-էջանոց հաշվետվությունում նշվում է, որ ուսուցիչներին հիմնականում սպառնում են ազգությամբ բելուջի անջատողականները, որոնք դիտում են դպրոցները և Պակիստանի պետական այլ հաստատությունները որպես Պակիստանի ճնշող վարչակարգի ներկայացուցիչներ:

XS
SM
MD
LG