Մատչելի հղումներ

Պակիստանի իշխանությունները թալիբների նախնական բանակցություններ են անցկացրել


Պակիստանի ոստիկանության ծառայողներն ուղեկցում են ձերբակալված թալիբներին (արխիվային լուսանկար)
Պակիստանի ոստիկանության ծառայողներն ուղեկցում են ձերբակալված թալիբներին (արխիվային լուսանկար)

Պակիստանի իշխանությունները թալիբների նախնական բանակցություններ են անցկացրել, որոնք նպատակ են հետապնդել նախապատրաստել Պակիստանում գործող թալիբների հետ խաղաղության բանակցությունների անցկացումը:

Երկրի զինված ուժերի բարձրաստիճան հրամանատարներից մեկը երկուշաբթի օրը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում հիմնականում քննարկվել են Աֆղանստանի հետ սահմանամերձ Հարավային Վազիրիստան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները: Նրա համաձայն, թալիբները մի քանի պահանջ են առաջ քաշել, որոնցից է` բանտարկյալների ազատ արձակումը:

Պակիստանի ռազմական և կառավարական պաշտոնատար այլ անձինք ցեղախմբերի առաջնորդների, ինչպես նաև երկրի ռազմական և քաղաքացիական նախկին պաշտոնյաների մասնակցությամբ անցկացված նախնական բանակցությունների վերաբերյալ մեկնաբանություններ չեն արել: Հայտնի չէ նաև, արդյոք Պակիստանում գործող թալիբները բավականաչափ միավորված են`խաղաղության երկարատև պայմանագիր կնքելու համար:

Պակիստանի կառավարությունը նախկինում ևս խաղաղության պայմանագրեր էր կնքել թալիբների հետ, որոնք հիմնականում չեն իրագործվել: Քննադատների համաձայն, նման համաձայնագրեր թույլ են տվել թալիբներին վերախմբավորվել ու վերականգնել իրենց ուժերը և շարունակել պայքարը Պակիստանում` երկրի զինված ուժերի և Աֆղանստանում` այնտեղ տեղակայված օտարերկրյա զինծառայողների դեմ:

XS
SM
MD
LG