Մատչելի հղումներ

ԵԱՀԿ-ը հետ է կանչել դիտորդներին Դոնեցկի մարզից


Կազմակերպության համաձայն, մարզում անհնար է աշխատել՝ այնտեղ տիրող ահաբեկման մթնոլորտի պատճառով

ԵԱՀԿ-ը, դատապարտելով Ուկրաինայի արևելքում գործող ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչների դեմ ուղղված «ահաբեկման մթնոլորտը», հետք է կանչել Դոնեցկի մարզում գործող դիտորդների հիմնական մասը:

Այս մասին «Ռոյթերս» գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ-ի անանուն աղբյուրներից մեկը:

Նկարագրելով այն պայմանները, որոնք ստեղծվում են ընտրական հանձնաժողովների ուկրաինացի աշխատողների աշխատանքում ռուսաստանամետ անջատողականների կողմից ստեղծվող խոչընդոտների պատճառով՝ աղբյուրը շեշտել է, որ «տիրում է ահաբեկման մթնոլորտ»:

«Մենք ստանում ենք բազմաթիվ տեքստային հաղորդագրություններ ընտրական հանձնաժողովների ահաբեկված աշխատողներից», - ասում է աղբյուրը:

ԵԱՀԿ-ի աշխատողների հետկանչը Դոնեցկի մարզից սակայն ազդեցություն չի գործի տարածաշրջանում ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության երկարատև աշխատանքի վրա:
XS
SM
MD
LG