Մատչելի հղումներ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի 28-ից-30-ը կատարված այցի արդյունքներով հաղորդագրություն են տարածել


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի 28-ից-30-ը կատարված այցի արդյունքներով հաղորդագրություն են տարածել
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի 28-ից-30-ը կատարված այցի արդյունքներով հաղորդագրություն են տարածել

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), ինչպես նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Երևան, Լեռնային Ղարաբաղ և Բաքու նոյեմբերի 28-ից-30-ը կատարված իրենց այցի արդյունքներով Ադրբեջանի մայրաքաղաքում չորեքշաբթի երեկոյան հանդես են եկել հայտարարությամբ:

Համանախագահներն իրենց կողմից հրապարակված հայտարարությունում տեղեկացրել են, որ այցի ընթացքում իրենց ուղեկցել է դեսպան Ժակ Ֆորը, որը որպես Մինսկի խմբի ֆրանսիական ներկայացուցիչ փոխարինելու է դեսպան Բեռնար Ֆասիեին:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի կայքում հրապարակված հայտարրությունում նշվել է, որ Երևանում համանախագահները հանդիպել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, իսկ Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հետ:

Բոլոր հանդիպումների ժամանակ, ըստ հաղորդագրության, համանախագահները հաստատել են իրենց երկրների հաստատակամությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն և խաղաղ կարգավորման գործում օգնություն ցույաբերելու հարցում:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հաղորդագրությունում նշվել է, որ «համանախագահները, հաշվի առնելով շփման գծում վերջերս տեղի ունեցած միջադեպերի մասին տեղեկությունները, ընդգծել են 1994 թվականի հրադադարի մասին համաձայնագրի պահպանման կարևորությունը»:

Նրանք շեշտել են, որ նման միջադեպերը ցույց են տալիս շփման գծի երկայնքով միջադեպերի հետաքննման հարցում առաջարկվող մեխանիզմի իրականացման անհրաժեշտությունը, որի հետ երկու երկրների նախագահները գործնականում համաձայնվել են:

Համանախագահները քննարկել են նաև վստահության ամրապնդման, մշակութային օբյեկտների, գերեզմանների և պաշտամունքի վայրերի պահպանման համար լրացուցիչ միջոցներ կիրառելու հարցը:

Նոյեմբերի 29-ին համանախագահները ոտքով հատել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանը և հանդիպել տեղական պաշտոնատար անձանց հետ` սահմանամերձ շրջանում ստեղծված իրադրությունը քննարկելու նպատակով:

Համանախագահները նոյեմբերի 30-ին հանդիպում են անցկացրել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական ներկայացուցիչների հետ, և ընդգծել, որ խաղաղ կարգավորումը պետք է ընդգրկի բոլոր ներքին տեղափոխությունների ենթարկված անձանց և փախստականների` իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունքը:

«Դեկտեմբերին Վիլնյուսում կայանալիք ԵԱՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդին ընդառաջ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հորդորել են կողմերին Վիլնյուսում շեշտել հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհների որոնման և անընդունելի ստատուս-քվոյից դուրս գալու իրենց պատրաստակամությունը», - եզրափակում է Մինսկի խմբի համանախագահների կողմից նոյեմբերի 28-ից-30-ը կատարված այցի արդյունքներով տարածված հաղորդագրությունը:

XS
SM
MD
LG