ԱՄՆ-ի իշխանությունները երկրի գլխավոր մի քանի քաղաքում ձերբակալել են «Գրավիր Ուոլ Սթրիթը» ակցիայի մեկ տասնյակից ավելի մասնակիցների, որոնք գիշերել են հասարակական վայրերում` խախտելով տեղական օրենքները:
Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում ոստիկանության ծառայողները երկուշաբթի վաղ առավոտյան հրամայել են հոկտեմբերի կեսերին հիմնադրված վրանային քաղաքի բնակիչներին հեռանալ` ձերբակալելով ոստիկանության հրամանը չկատարած մի քանի ակտիվիստ:
Միացյալ Նահանգների հարավային Տեխաս նահանգի Օսթին քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է «Գրավիր Ուոլ Սթրիթը» շարժման 38 ակտիվիստ` քաղաքապետարանի մոտակայքում գտնվող ցույցի վայրում գիշերային ժամերին սննդի անօրինական բաշխման պատճառով:
Հյուսիսարևելյան Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքի ոստիկանությունը կիրակի օրը լուսաբացին քաղաքային զբոսայգուց հեռացրել և այնտեղ ձերբակալել է բազմաթիվ ակտիվիստների, ովքեր գտնվել են այգում` խախտելով նահանգում գործող պարետային ժամը:
Զբոսայգիներից ակտիվիստներին հեռացնելու գործողությունների արդյունքում տուժածների մասին հաղորդագրություններ չկան: