Մատչելի հղումներ

Օբաման Կոնգրեսին կոչ է անում հաստատել աշխատատեղերի մասին իր ծրագիրը


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կոչ է անում, որ Կոնգրեսը դադարեցնի ՝՝քաղաքականություն խաղալու փորձառությունը՛՛ եւ գործի՝ աշխատատեղեր բացելու իր ծրագիրը հաստատելու ուղղությամբ։

Իր ամենշաբաթյա ուղերձի ընթացքում Օբաման ասաց, թե Ամերիկայի ժողովուրդը չի կարող տնտեսությունը ոտքի կանգնեցնելու եւ աշխատատեղեր բացելու համար այսքան երկար սպասել Կոնգրեսի որոշումներին։ Նա հորդորեց Կոնգրեսին հաստատել Ամերիկացիների աշխատատեղերի մասին գործառույթը, որը նրա խոսքերով, ԱՄՆ-ի տնտեսությանը զարկ կտա անմիջապես։

Նա հիշեցրեց, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում ինքը կատարել է ընտանիքներին խնայողություններ կատարելու համար նախատեսված քայլեր՝ անշարժ գույքի պարտքերը վերաֆինանսավորելու եւ ուսումնական վարձերն իջեցնելու մասին գործադիր որոշումներ ընդունելով։

Հանրապետականներն իրենց պատասխան ուղերձում կոչ են արել Օբամային հորդորել Սենատում իր՝ դեմոկրատական կուսակցության անդամներին` ընդունել աշխատատեղերի մասին այն առաջարկը, որը ներկայացրել են իրենք՝ հանրապետականները։

XS
SM
MD
LG