Մատչելի հղումներ

Ամերիկացի որեւէ զինվորական չի պատժվելու պակիստանցի զինվորների սպանության համար



ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարությունը հայտարարում է, թե որեւէ զինվորական չի ենթարկվելու տույժի նոյեմբեր ամսին ՆԱՏՕ-ի իրականացրած հարձակման համար, որի արդյունքում պակիստանցի 24 զինվորական էր զոհվել։ Հիշեցնենք, որ այդ հայտարարությունից հետո հարաբերությունները կտրուկ լարվել էին ԱՄՆ-ի ու Պակիստանի միջեւ


Հրամանատարությունը հայտարարում է, թե քննությունը ցույց է տվել, որ ամերիկյան զորքերը առաջնորդվել են ինքնապաշտպանության կանոններով, երբ նրանց վրա կրակ է արձակվել Պակիստանի այն ուժերի կողմից, որոնց գտնվելու վայրը գրանցված չի եղել դաշնակից ուժերի քարտեզներում։

Պակիստանը մերժում է նման բացատրությունները։

XS
SM
MD
LG