ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ուկրաինայի ժամանակավոր վարչապետ Արսենիյ Յացենյուկի հետ Սպիտակ տանն ունեցած հանդիպման ընթացքում ասել է, որ Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները ստիպված կլինեն «որոշակի գին կիրառել» Ռուսաստանի նկատմամբ, եթե վերջինս շարունակի իրականացնել Ղրիմի բռնակցման նպատակ հետապնդող հանրաքվեի անցկացմանն ուղղված ծրագրերը:
Ուկրաինայի վարչապետ Յացենկուկի հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Օբաման ասել է, որ Միացյալ Նահանգները «կանգնած է Ուկրաինայի կողքին»:
ԱՄՆ-ի Սպիտակ տանը նախագահ Օբամայի անցկացված հանդիպումն իր առաջին հանդիպում էր Ուկրաինայի ժամանակավոր վարչապետի հետ:
Նախագահ Օբաման Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար վտանգ է որակել Ուկրաինայի Ղրիմի թերակղզում Ռուսաստանի զինված ուժերի ներկայությունը: Նա ասել է նաև, որ Վաշինգտոնը «կտրականապես մերժում է» Ռուսաստանի աջակցությամբ կիրակի օրը կայանալիք հանրաքվեն:
Ուկրաինայի վարչապետ Արսենիյ Յացենյուկն իր հերթին շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին աջակցության համար՝ նշելով, որ իր կառավարությունը պատրաստ է և ցանկանում է բանակցություններ վարել Մոսկվայի հետ:
Վարչապետ Յացենյուկը միաժամանակ շեշտել է, որ Ուկրաինան երբևէ չի հանձնվի՝ հավելելով, որ իր կառավարությունը նախատեսում է այս ամիս ավելի ուշ ասոցացման համաձայնագիր ստորագրել Եվրոպական Միության հետ:
Նախագահ Օբաման հույս է հայտնել, որ դիվանագիտական ջանքերը կնպաստեն Ռուսաստանի աջակցությամբ կիրակի օրը կայանալիք հանրաքվեի ծրագրերի «վերանայման»՝ շեշտելով, որ որևէ հանրաքվեի անցկացման արդյունքները չեն ճանաչվի Միացյալ Նահանգների կողմից:
ԱՄՆ-ի նախագահի և Ուկրաինայի ժամանակավոր վարչապետի միջև անցկացված բանակցությունների շրջանակում քննարկվել է Ուկրաինային ֆինանսական աջակցության տրամադրման հարցը: Միացյալ Նահանգներն արդեն իսկ պարտավորվել է 1 միլիարդ դոլարի օժանդակություն տրամադրել Ուկրաինային: