Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները Եգիպտոսում անցումն արագ կատարելու կոչերով են հանդես եկել


ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման եւ Նիկոլա Սարկոզին կոչ են արել Եգիպտոսի ղեկավարությանը երկրում իրականացնել արագ և կանոնավոր անցում: Սարկոզին չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի անցումային գործընթացը պետք է իրականացվի «անհապաղ` առանց բռնությունների»:

ԱՄՆ-ի նախագահ Օբաման, երեքշաբթի օրը երեկոյան հանդես գալով հեռուստատեսությամբ, ասել է, որ Եգիպտոսում անցումը «պետք է լինի իմաստալից, խաղաղ, և այն պետք է սկսել հենց հիմա», իսկ այս գործընթացի արդյունքում Եգիպտոսում պետք է կայանան ազատ և արդար ընտրություններ և ընտրվի «Եգիպտոսի ժողովրդի շահերն ու իղձերն արտահայտող կառավարություն»:

Նշելով, որ ԱՄՆ-ը չի կարող որոշել, թե ով է լինելու Եգիպտոսի ղեկավարը, Օբաման հավելել է, որ փոփոխությունների արդյունքում երկրի ընդդիմադիր կուսակցություններում պետք է ընդգրկվեն Եգիպտոսի հասարակությունը ներկայացնող «բազմաթիվ ձայներ»:

Օբաման ասել է նաև, որ Մուբարաքը հասկանում է գոյություն ունեցող իրավիճակի պահպանման անհնարինությունը, ինչպես նաև այն, որ երկրում պետք է փոփոխություններ տեղի ունենան:

XS
SM
MD
LG