ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շաբաթ օրը ճնշում է գործադրել հանրապետական կուսակցության վրա՝ Միացյալ Նահանգների կողմից կատարվող պետական փոխառությունների վերին շեմն ավելի երկար ժամանակով, քան նախատեսում են հանրապետականները, բարձրացնելու հարցում:
Նախագահ Օբաման ամենշաբաթյա իր ուղերձում հասկանալի է դարձրել ԱՄՆ-ի պետական փոխառությունների վերին շեմն ավելի երկար ժամանակով բարձրացնելու իր ցանկությունը՝ Միացյալ Նահանգների տնտեսությունը նախատոնական առևտրային ժամանակաշրջանի միջով անցկացնելու նպատակով: Հանրապետականներն իրենց հերթին ցանկանում են, որ ԱՄՆ-ի Սպիտակ տունը ստանձնի պետական պարտքի կրճատման շուրջ բանակցությունների շրջանակի ընդլայնման պարտավորությունը:
«Խելամիտ չի լինի հետևել պետական փոխառությունների կատարման շեմն ընդամենը մի քանի ամսով բարձրացնելու մասին որոշ անձանց առաջարկությանը և տոնական գնումների ժամանակաշրջանի մեջտեղում «խաղալ» միջազգային ֆինանսական պարտավորությունների չկատարման ռիսկի հետ», - իր ամենշաբաթյա ուղերձում նշել է նախագահ Օբաման:
Նախագահ Օբաման ուրբաթ ուշ երեկոյան հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի Սենատի հանրապետականների հետ և հեռախոսազրույց ունեցել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյների հետ՝ համաձայնեցնելու համար բանակցություններում երկու կողմերի միջև զբաղեցրած ներկայիս դիրքերը:
ԱՄՆ-ի Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին և խոսնակ Բեյների գրասենյակի համաձայն, երկու կողմերը համաձայնության են եկել միայն «բոլոր կողմերի մասնակցությամբ բանակցությունները շարունակելու շուրջ»:
Նշելով, որ կողմերը համաձայնության դեռևս չեն եկել՝ Սպիտակ տան խոսնակն այնուամենայնիվ ասել է, թե հանրապետականների կողմից վերջին բանակցությունների ընթացքում ընդունած «կառուցողական մոտեցումը» վկայում է այն մասին, որ հանրապետականներն ըմբռնում են պետական պարտքի չվճարման վտանգը բանակցային գործընթացից հեռացնելու անհրաժեշտությունը:
«Նախագահի դիրքորոշումն այսօր, ինչպես նաև այս ամբողջ ժամանակաշրջանում, այն է, որ Միացյալ Նահանգները չպետք է և Ամերիկայի ժողովուրդը չի կարող փրկագին վճարել՝ Կոնգրեսի կողմից իր աշխատանքը կատարելու դիմաց», - ասել է ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին: