ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, որ շարունակելու է սատարել երկրում ներգաղթի ոլորտը բարեփոխելուն ուղղված աշխատանքը:
Հանդես գալով հինգշաբթի օրը Իսպանախոսների աղոթքի ազգային նախաճաշի արարողության ժամանակ, նախագահ Օբաման նշել է, թե երկրի ներգաղթի համակարգում բարեփոխումների իրականացումն առաջնային է ոչ միայն տնտեսական կամ անվտանգության տեսակետից, այլև «բարոյական տեսակետից»:
Նախագահի համաձայն, ներգաղթի թեման մարդկանց մեջ առաջացնում է «փոփոխության երկյուղ» և հորդորել է ամերիկացիներին համակրանք ցուցաբերել` չմոռանալով, որ երկրի բնակչությունը հիմնականում կազմում են ներգաղթածների ժառանգները:
Նախագահը նաև կոչ է արել իսպանախոսների համայնքի ղեկավարներին շարունակել սատարել դեպի դրական փոփոխությունները տանող աշխատանքը: