Մատչելի հղումներ

Օբաման կոչ է արել Կոնգրեսին նպաստել կրթական բարեփոխումներին


Օբաման կոչ է արել Կոնգրեսին նպաստել կրթական բարեփոխումներին
Օբաման կոչ է արել Կոնգրեսին նպաստել կրթական բարեփոխումներին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, երկուշաբթի օրը ելույթ ունենալով Վաշինգտոնի արվարձաններում գտնվող դպրոցներից մեկում, կոչ է արել ԱՄՆ-ի Կոնգրեսին «Ոչ մի երեխա չպետք է հետ մնա» օրենքը փոխարինել այնպիսի օրենքով, որը կնպաստի բոլոր երեխաների առաջընթացին։

Օբամայի համաձայն, 2001 թվականին ընդունված «Ոչ մի երեխա չպետք է հետ մնա» օրենքի նպատակներն իրականացվում են, սակայն այս ծրագրի միջոցով ուսուցիչներին, դպրոցներին և նահանգներին չեն հատկացվել իրենց նպատակներին հասնելու համար անհրաժեշտ միջոցներ։

Օբաման ասել է, որ յուրաքանչյուր դասարանում պետք է դասավանդեն լավագույն ուսուցիչները, որոնք իրենց աշխատանքի դիմաց կստանան համապատասխան վարձատրություն և օժանդակություն։ Նա նշել է նաև, որ առաջադիմության լավ արդյունքներ ցուցաբերող դպրոցները նույնպես պետք է խրախուսվեն, և կոչ է արել ծնողներին մասնակցություն ցուցաբերել այս գործում։

ԱՄՆ-ի նախագահի համաձայն, «21-րդ դարում ոչ մի երեխայի հետ չթողնելը բավարար չէ»։

Նա ասել է, որ բոլոր երեխաներին պետք է օժանդակություն ցուցաբերել՝ կրթական բարձր արդյունքների հասնելու նպատակով։

XS
SM
MD
LG