Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման գալիք շաբաթ նախատեսում է հանդիպել Ուկրաինայի նորընտիր նախագահ Պետրո Պորոշենկոյին:
ԱՄՆ-ի Սպիտակ տան համաձայն, Պորոշենկոյի հետ ունեցած հեռախոսազրույցում նախագահ Օբաման շնորհավորել է նրան նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
Նախագահ Օբաման, ըստ հաղորդագրության, հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է Պորոշենկոյին Միացյալ Նահանգների աջակցությունը Ուկրաինայի միավորման գործում՝ երկրի արևելյան շրջաններում ռուսաստանամետ զինյալների հետ արդեն մի քանի շաբաթ չդադարող բախումներից հետո:
ԱՄՆ-ի Սպիտակ տան համաձայն, Ուկրաինայի նորընտիր նախագահ Պորոշենկոյի հետ նախագահ Օբամայի հանդիպումը կանցկացվի հունիսի 3-ից 6-ն ընկած ժամանակահատվածում՝ ԱՄՆ-ի նախագահի կողմից Եվրոպա կայանալիք այցի ընթացքում, որի ժամանակ նախագահ Օբաման կմասնակցի Նորմանդիայում Երկրորդ աշխարհամարտի ընթացքում դաշնակից զորքերի ափհանման 70-ամյակին նվիրված տոնակատարություններին:
Նախագահ Օբամայի օգնականները սակայն հստակ տեղեկություններ չեն տրամադրել հանդիպման տեղի և օրվա մասին:
Միացյալ Նահանգների վարչակազմի հայտարարության մեջ ասված է, որ Ուկրաինայի նորընտիր նախագահ Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում Բարաք Օբաման շեշտել է երկիրը միավորելու ուղղությամբ բարեփոխումների անհետաձգելի իրականացման, կառավարության թափանցիկության և հաշվետվողականության մակարդակի բարձրացման, ինչպես նաև տնտեսության ամրապնդման հրատապությունը:
Նորմանդիայում Երկրորդ աշխարհամարտի ընթացքում դաշնակից զորքերի ափհանման 70-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: ԱՄՆ-ի նախագահ Օբաման և Ռուսաստանի նախագահ Պուտինի հանդիպում սակայն չի նախատեսվում: