Եվրոպա կատարվող այցելության ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի անվտանգության ապահովման համար պատասխանատու ԱՄՆ-ի գաղտնի ծառայության երեք աշխատող ուղարկվել է հետ Միացյալ Նահանգներ այն բանից հետո, երբ նրանցից մեկը Նիդեռլանդներում հայտնաբերվել էր անսթափ վիճակում:
ԱՄՆ-ի գաղտնի ծառայության գործակալներից մեկը, ըստ հաղորդագրությունների, ուշագնաց էր եղել կիրակի օրը Ամստերդամի հյուրանոցներից մեկում՝ նախագահ Օբամայի կողմից Նիդեռլանդներ կատարվող այցից մեկ օր առաջ: Այս միջադեպի մասին հյուրանոցի անձնակազմը տեղեկացրել էր Նիդեռլանդներում ԱՄՆ-ի դեսպանությունը, որը իր հերթին տեղեկատվությունը փոխանցել էր ԱՄՆ-ի գաղտնի ծառայություն:
ԱՄՆ-ի գաղտնի ծառայության խոսնակի համաձայն, միջադեպից հետո երեք գործակալները վարչական արձակուրդ են ուղարկվել:
ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը, որը վերահսկում է Գաղտնի ծառայության աշխատանքը, միջադեպի փաստով կատարել է ներքին հետաքննություն, որի արդյունքում եզրակացրել է, որ Ծառայությունում կարգապահական խախտումները համատարած բնույթ չունեն:
ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը 2012 թվականին տեղի ունեցած միջադեպից հետո, որի ժամանակ Կոլումբիայի Կարտախենա քաղաքում Գաղտնի ծառայության գործակալները մարմնավաճառներ էին բերել այն հյուրանոց, որտեղ պետք է ժամաներ ԱՄՆ-ի նախագահը՝ տնտեսական գագաթաժողովին մասնակցելու համար, հրապարակել էր Ծառայության գործակալների վարքը կարգավորող մի շարք ուղենիշներ:
Նոր ուղենիշների համաձայն, Գաղտնի ծառայության գործակալներին արգելվում է օգտագործել ոգելից խմիչքներ ծառայության անցնելուց 10 ժամ առաջ: