ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի օրը վաղ առավոտյան երկօրյա այց է կատարել Բուենոս Այրես, որը համընկել է Արգենտինայում ԱՄՆ-ի հովանավորությամբ իրականացված հեղաշրջման 40-ամյակի հետ:
Նախագահ Մակրին, որը ստանձնել է իր պաշտոնը դեկտեմբերին, ակնարկել է, որ ակնկալում է ավելի սերտ տնտեսական կապերի զարգացում Վաշինգտոնի և ազատ շուկայական տնտեսությունով այլ երկրների հետ:
Արգենտինայում 40 տարի առաջ ռազմական հեղաշրջման արդյունքում բռնապետություն հաստատելուց հետո այստեղ սպանվել ու անհետ կորել է մոտ 3Օ հազար մարդ։ Հինգշաբթի օրը ԱՄՆ-ի նախագահն այցելելու է զոհերի հիշատակին նվիրված այգի: ԱՄՆ-ի գաղտնազերծած փաստաթղթերը վկայում են, որ Միացյալ Նահանգները աջակցել է ռազմական վարչակարգի հաստատմանը, չնայած նրա այստեղ մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումներին:
Արգենտինայի կառավարության խնդրանքով ԱՄՆ-ը անցյալ շաբաթ հայտարարել է, որ 1976-83 թվականների մասին ռազմական ու հետախուզական ավելի մեծ թվով փաստաթղթեր է գաղտնազերծելու, ժամանակաշրջան, որն Արգենտինայում ստացել է «Կեղտոտ պատերազմ» անվանումը։