Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի նախագահները քննարկել են Ղարաբաղի խնդիրը


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Նյու Յորքում հանդիպում ունենալով Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ, վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու գործում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նկատմամբ ԱՄՆ-ի «ուժեղ աջակցությունը» եւ շեշտել շփման գծում հրադադարը պահպանելու կարեւորությունը։ Նա ընդգծել է նաեւ ուժի չդիմելու եւ ուժի դիմելու սպառնալիքներից հրաժարվելու, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների հավասար իրավունքների եւ ինքնորոշման իրավունքի մասին Հելսինկյան սկզբունքների վրա հիմնված խնդրի խաղաղ եղանակներ որոնելու անհրաժեշտությունը։

Երկու ղեկավարները նաեւ քննարկել են տարածքային անվտանգությանը եւ էներգետիկ բնագավառում համագործակցելու շուրջ հարցեր։

ՄԱԿ-ի գագաթաժողովի ժամանակ նախորդ օրը Օբաման հույս էր հայտնել, որ Ադրբեջանը, որպես երիտասարդ պետություն, կիրականացնի ժողովրդավարական բարեփոխումներ, զարկ կտա մարդու իրավունքների պաշտպանությանը՝ այդ թվում այստեղ ձերբակալված երկու բլոգերներին ազատ արձակելու միջոցով։

XS
SM
MD
LG