Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման կրկին հորդորել է դադարեցնել էներգետիկական ընկերություններին տրամադրվող լրավճարները


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կրկին հորդորել է դադարեցնել նավթային և գազային ընկերություններին տրամադրվող չորս միլիարդ դոլար չափով հարկային արտոնությունները, քանի որ ընկերությունները վառելիքի աճող գների արդյունքում միլիարդավոր դոլարների օգուտ են ստանում։

Ամենշաբաթյա իր ուղերձում նախագահը նշել է, որ հարկային արտոնությունների տրամադրումը ճիշտ և խելամիտ չէ և պետք է դադարեցվի։

Օբաման շարունակում է հորդորել Կոնգրեսին գործողություններ ձեռնարկել այդ ուղղությամբ, սակայն ընդդիմադիր հանրապետականները պնդում են, որ նրա առաջարկի պատճառով բազմաթիվ մարդիկ կարող են կորցնել իրենց աշխատանքը։

Հանրապետականների ամենշաբաթյա ուղերձում կոնգրեսական Ջեյմս Լանքֆորդը նշել է, թե նավթային խոշոր ընկերություններին լրավճարների տրամադրման դադարեցումն անմիջական ազդեցություն չի ունենալու վառելիքի գների վրա, մի հանգամանք, ասում են նրանք, որը և նախագահն արդեն իսկ ընդունել է։

XS
SM
MD
LG