Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման հորդորել է դպրոցներին իրականացնել բարեփոխումներ


Նախագահ Օբաման հորդորել է դպրոցներին իրականացնել բարեփոխումներ
Նախագահ Օբաման հորդորել է դպրոցներին իրականացնել բարեփոխումներ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հորդորել է ԱՄՆ-ի դպրոցական համակարգին իրականացնել դասավանդումն ու ուսումը նոր մակարդակի բարձրացնելու հնարավորություն ընձեռող բարեփոխումներ։

Ամենշաբաթյա իր ուղերձում Օբաման նշել է, որ բարեփոխումների հաջող իրականացումը կախված է «առաջնագծին» կանգնածներից՝ ուսուցիչներից, ծնողներից և վարչարարությունն իրականացնող պաշտոնատար անձանցից։

Նախագահի համաձայն, կրթական բարեփոխումների իրականացման պատրաստակամությամբ հանդես եկող նահանգների համար մրցակցային կարգով հասանելի կդառնա իր վարչակազմի «Մրցավազք դեպի գագաթը» ծրագրով նախատեսված ֆինանսավորումը։

Նախագահի համաձայն, դպրոցներին պետք է լիազորություն ընձեռնվի իրականացնելու այն բարեփոխումները, որոնք առավելագույնս համապատասխանում են իրենց համայնքների կարիքներին։

Նախագահ Օբաման նշել է, որ «Ոչ մի երեխա չպետք է հետ մնա» օրենքը սահմանափակում է դպրոցների այս հնարավորությունը, և հորդորել Կոնգրեսին փոխել այն։

XS
SM
MD
LG